Մեծ Բրիտանիայի Մորքամ քաղաքի դպրոցականները փնտրում են Սեմ մականունով փափուկ շուն խաղալիքը, որը կորել է դպրոցում ֆիզիկայի փորձի հետեւանքով: Աշակերտները հատուկ փուչիկ էին մշակել, որը լցված է եղել հելիումով, դրա վրա GPS նավիգատոր եւ GoPro խցիկ էին տեղադրել: Ուղեւորի դերում է եղել Սեմը, որը մեկնել է տիեզերք ճանապարհորդության:

Փորձը գերազանցել է ակնկալիքները. խաղալիքը բարձրացել է մինչեւ 25 կմ: Շան ճանապարհորդությունը տեսագրել են: Սակայն վայրէջքից հետո Սեմն անհետացել էր, փոխանցում է Informing-ը: