Բրիտանացին էլեկտրոնային փոստով հորից նամակ է ստացել, որը երկու տարի առաջ մահացել է քաղցկեղից:

Ըստ Daily Mail-ի, նամակը սկսվել է ցնցող բառերով. «Ողջույն, որդիս: Ես քեզ հետ խոսում եմ գերեզմանից: Ես միշտ ասել եմ, որ կվերադառնամ եւ կհետապնդեմ քեզ»: Համառոտ ուղերձում հայրը որդուն շնորհակալություն է հայտնել ծանր հիվանդության ընթացքում խնամքի համար: «Հույս ունեմ, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, եւ դու կարողացար մորդ ստիպել համակերպվել առանց ինձ կյանքին»,- ասված է նամակում:

Պարզվում է՝ տղամարդու հայրն օգտվել է FutureMe անվանումով կայքից: Այն թույլ է տալիս էլեկտրոնային նամակ ուղարկել սեփական ապագային կամ ուղերձ հղել այլ անձանց: Պարզապես հարկավոր է նամակում նշել օգտատիրոջ փոստի հասցեն եւ ժամկետը, երբ կայքը պետք է այն ուղարկի հասցեատիրոջը:

«Ձեր ապագային մի քանի ոգեշնչող խոսք ուղարկեք... Եվ մենք ձեզ կնվիրենք ժամանակի մեջ ճամփորդության մոգությունն ու ձեզ նամակ կուղարկենք»,- ասված է FutureMe կայքում: