Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընտրվել է ԱՊՀ եւ Եվրասիական միության հակամենաշնորհային մարմինների միջպետական խորհրդի նախագահ: Քվեարկությունը կայացել է ապրիլի 14-ին Երեւանում՝ խորհրդի նիստում:

Շաբոյանն ընտրվել է 2 տարով: Ավելի վաղ այդ պաշտոնը 10 տարի զբաղեցնում էր ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը:

Արտեմեւի նամակում ասվում է. «Առաջարկում եմ այդ պաշտոնին նշանակել Արտակ Գեւորգի Շաբոյանին: Նա ղեկավարում է Հայաստանի հակամենաշնորհային մարմինը, ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության հարցերով միջպետական խորհրդի ակտիվ մասնակից է եւ վայելում է հեղինակություն»: