Աշխարհում գոյություն ունի մոտ 50 լեզու, որոնք սառույց եւ ձյուն բառերի համար օգտագործում են միեւնույն բառը, ինչը հաստատում է այն հիպոթեզը, որ կլիման ազդեցություն է ունեցել որոշակի տարածքներում ապրող մարդկանց լեզվի ձեւավորման վրա: Այս մասին ասված է PLOS ONE գիտական պարբերականում լույս տեսած հոդվածում:

Քալիֆորնիայի համալսարանի եւ Կառնեգի Մելլոնի համալսարանի լեզվաբաններն ու հոգեբանները վերլուծել են 250 լեզու: Գիտնականները կենտրոնացել են սառույց եւ ձյուն բառերի վրա՝ որպես լեզվի վրա շրջակա միջավայրի թողած ազդեցության վառ օրինակ:

Պոլինեզիական, ացտեկական, հասարակածային, նեղոս-սահարայական եւ տաք կլիմա ունեցող վայրերում տարածված այլ լեզվախմբերին բավական է միայն մեկ բառ, որը նշանակում է եւ ձյուն եւ սառույց:

Իսկ էսկիմոսյան-ալեուտյան լեզուներում ձյան եւ սառույցնի տարբեր տեսակները նկարագրող հարուստ բառապաշար կա: