Չինաստանցի մասնագետները կապիկների մոտ մանկաբարձուհու գործառույթներ կատարող էգերի են հայտնաբերել:

Հետազոտություններն անցկացրել են օրիգինալ վառ արտաքինով աչքի ընկնող չինական ցեղատեսակի ռոքսելան ռինոպիտեկ կապիկների շրջանում: Այս կենդանիների մորթին ոսկեգույն է, դեմքը՝ կապույտ, իսկ քիթը՝ առավելագույնս կճատ:

Մասնագետները ուսումնասիրել են հղի կապիկների վարքը, որոնք երկունքի ցավերի պահին «կանչում են» օգնական կապիկի: Վերջինս ծննդաբերության ժամանակ օգնում է ծննդկանին:

Հաջող ծնունդից հետո երկու կապիկները սկսում են լիզելով մաքրել նորածին ձագին, հայտնում է «Միր»-ը: