Վերջերս անցկացված հետազոտության համաձայն, Դանիայի բնակիչները տարեկան միջինը շուրջ 759 կգ թափոն են արտադրում: Այս խնդիրը լուծելու համար ձեռներեցներ Ֆրեդերիկ Համբուրգերը եւ Կոնստանցիա Լետը որոշել են Løs Market անվանումով օրգանական պարենային խանութ բացել, որտեղ մթերքները կվաճառվեն առանց փաթեթավորման:
Այսպիսի սուպերմարկետ բացելու հարցում երիտասարդներին ոգեշնչել է Ֆրանսիան, որտեղ ներկայում այդպիսի շուրջ 500 խանութ կա:
Ըստ Kedem-ի, Løs Market-ում ավելի քան 400 անուն օրգանական ապրանք կլինի: Հաճախորդներն իրենց հետ կբերեն կրկնակի օգտագործման համար նախատեսված սեփական տարաները՝ չոր մթերքի եւ շշերը՝ հեղուկների համար:
Չնայած դանիացի սպառողների սովորույթները փոխելը դժվար խնդիր է, ձեռներեցները կարծում են, որ իրենց խանութը նույնպիսի հաջողություն կունենա, ինչպես Ֆրանսիայի նույնատիպ խանութները:





























