ԱՊՀ երկրները կողմ են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խաղաղ կարգավորվի ու տարածաշրջանում մարտական գործողությունների վերսկսումը կանխվի: Այս մասին ապրիլի 19-ին Բելառուսի մայրաքաղաքում հայտնել է ԱՊՀ գործադիր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեբեդեւը:
«Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը հուզում է Համագործակցության երկրների բոլոր ներկայացուցիչներին»,- նշել է նա:
Լեբեդեւի խոսքով, ԱՊՀ-ում «անկեղծ մաղթանքներ են հնչում, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը թոթափվի»: «Եվ որ երկու հարեւան պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն փոխզիջումային լուծում որպեսզի ոչ մի դեպքում թույլ չտան մարտական գործողությունների վերսկսումը ու բոլորին հուզող այդ խնդիրների խաղաղ կարգավորմանն ուղղված խաղաղ երկխոսություն սկսեն »,- նշել է նա: Համագործակցության գործադիր կոմիտեի ղեկավարը հույս ունի, որ «այդ մաղթանքները կաշվի կառնվեն ու որ ԱՊՀ երկրների ու Մինսկի խմբի հավաքական ջանքերը կհանգեցնեն դրական լուծման»: «Մենք սրտանց ցանկանում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղություն ու բարեկեցություն լինի»,- հավելել է նա:
Լեբեդեւ. ԱՊՀ երկրները շահագրգռված են Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում

Թեմա




























