Եվրասիական տնտեսական միությունում դեռ շատ անելիքներ կան էներգակիրների, ֆինանսական ծառայությունների ու մի շարք այլ զգայուն հարցերում բոլոր խոչընդոտներն ու սահմանափակումները վերացնելու համար: Այս մասին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն, ապրիլի 21-ին Բելառուսի ժողովրդին ու խորհրդարանին հասցեագրված իր ամենամյա ուղերձում:
Ընդ որում ԱՊՀ-ի վերաբերյալ Բելառուսի նախագահի տեսակետներն ավելի հոռետեսական են. «Չնայած ԵՏՄ-ում նույնպես բավականին շատ խնդիրներ կան, բայց ի տարբերություն ԵՏՄ-ի՝ ԱՊՀ-ում սկսված գործընթացների միտումները, ցավոք, շատ ավելի բացասական են»:
«Անդամների քանակը կրճատվում է, որոշ երկրների միջեւ հարաբերությունները սրվում են, ինչի մասին է վկայում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ վերջերս սրված հակամարտությունը: Նույնիսկ ԱՊՀ –ն լուծարելու առաջարկներ են հնչում»,- նշել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով, կիսելով Համագործակցությունը արդիականացնելու անհրաժեշտության մասին տեսակետը, Բելառուսը անհրաժեշտ է համարում պահպանել այն որպես միջազգային կազմակերպություն:
«Մեր կարծիքով արդիականացման խնդիրն է ԱՊՀ-ն դարձնել ավելի ուժեղ ու գրավիչ մասնակից պետությունների համար, ադապտացնել այն ժամանակակից իրողություններին»,- հայտնել է պետության ղեկավարը, հայտնում է «ԲելաՊԱՆ»-ը:
Լուկաշենկո. ԱՊՀ-ն պետք է պահպանել՝ չնայած Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները սրվում են

Հասանելի է
русскийԹեմա




























