Վրաստանի հաղորդակցությունների Ազգային հանձնաժողովը օգոստոսի 27-ին մեղադրել է մի շարք ռուսական առաջատար հեռուստաընկերությունների վրացական օրենսդրության խախտման համար՝ տուգանելով 50 հազար լարի (շուրջ 30 հազար դոլար) չափով։

Հանձնաժողովը մեղադրում է «ՌԵՆ ՏՎ», «ՆՏՎ», «ՏՎ-Ցենտր», «Ռոսիա» եւ «Կուլտուրա» հեռուստաընկերություններին Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքներում ապօրինի հեռարձակման համար։

Վրաստանի օրենսդրության համաձայն, "ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը Վրաստանի բռնագրավված տարածքներում տուգանվում է 50 հազար լարիի չափով, ապօրինի գործունեությունը կրկնելու դեպքում՝ 500 հազար լարի։