Մինչեւ ուշ երեկո աշխատելը կամ հաճախակի երեկույթները կարող են հանգեցնել «քնի գլոբալ ճգնաժամի»: Նման եզրակացության են հանգել գիտնականները, որոնք օգտագործել են ամբողջ աշխարհից սմարթֆոնների հավելվածների օգնությամբ հավաքված տվյալները: Այսպես, ժամանակակից մարդու կյանքում սոցիալական ճնշումը գնալով ավելի ու ավելի շատ է խլում քնի համար նախատեսված ժամանակը:
«Մենք կարծում ենք, որ սոցիալական ճնշումն ի վիճակի է թուլացնել եւ նույնիսկ թաքցնել երեկոյան ժամանակ օրգանիզմի կենսաբանական պահանջները, դա հանգեցնում է նրան, որ մարդը ժամանակը ոչ թե քնի համար է օգտագործում, այլ սոցիալական կապերի», - նշված է Մասաչուսեթսի համալսարանի գիտնականների խմբի աշխատանքում:
Հետազոտության գործընթացում, որն ընթացել է 100 երկրում, օգտագործվել են նաեւ այնպիսի տվյալներ, ինչպիսին է տարիքը, սեռը եւ նույնիսկ լույսի քանակությունը, որը կարող է առկա լինել քնի ժամանակ, հայտնում է RT-ն:
Գիտնականների գլխավոր նպատակն է եղել ուսումնասիրել, թե «մշակութային ճնշումը» ինչպես է ի վիճակի փոխարինել կենսաբանական ռիթմերին:




























