Ֆաշիստական Գերմանայի դեմ տարած հաղթանակի տարեդարձ ԱՄՆ-ում չեն նշում, իսկ Ռուսաստանում մայիսի 9-ը մեծագույն տոներից մեկն է: Չնայած սրան, ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ հենց իրենց երկիրն է հաղթել Հիտլերին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Washington Post-ը:

Ըստ ամերիկյան պարբերականի, ամերիկացիների գիտակցության մեջ Կարմիր բանակը Երկրորդ աշխարհամարտի տարիներին ընդամենն «օգնականի դերում էր»:

Ռուսաստացիների համար մայիսի 9-ը մեծ նշանակություն ունի, քանի որ պատերազմն այստեղ անդրադարձել է գրեթե յուրաքանչյուր ընտանիքի վրա: Պատմաբանները մինչեւ հիմա վիճում են զոհերի հստակ թվի շուրջ. ըստ տվյալների՝ այն գերազանցում է 28 մլն-ը:

Washington Post-ը ենթադրում է, որ Հաղթանակի օրը ռուսաստանցիների համար շատ ավելի անձնական բան է, քան շքեղ շքերթը, որով սովորաբար տոնում են այդ օրը: