Կանադայի քաղաքացին Lotto Max ազգային վիճակախաղով 50 մլն կանադական դոլար (38.7 մլն ԱՄՆ դոլար) է շահել:
Ըստ ՏԱՍՍ-ի, արդեն հայտնի է, որ բաղձալի տոմսը վաճառվել է ֆրանսախոս Քվեբեկ նահանգում: Եվս երկու երջանիկներ 770 հազարական ԱՄՆ դոլար են շահել:
2015 թվականի հոկտեմբերին «6՝ 49-ից» վիճակախաղով Կանադայի պատմության մեջ խոշորագույն ջեքփոթն էին շահել՝ 64 մլն կանադական դոլար (49.5 մլն ԱՄՆ դոլար): Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին Lotto Max-ով շահել էին երկրորդ խոշոր ջեքփոթը՝ 60 մլն կանադական դոլարի չափով (46.2 մլն ԱՄՆ դոլար):




























