Լոնդոնի նորընտիր քաղաքապետ Սադիկ Խանը մասնակցել է Հոլոքոստի զոհերի հիշատակին անցկացված արարողությանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը:

Լեյբորիստ քաղաքապետին նախընտրական արշավի ընթացքում բազմիցս մեղադրել են իսլամական ծայրահեղականների հտ կապերի մեջ: Իսկ Լոնդոնի հյուսիսում անցկացված հիշատակի արարողությանը հրեական համայնքի շուրջ հազար անդամ է մասնակցել, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրած շուրջ 150 մարդ:

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս քայլով քաղաքապետը, հավանաբար, փորձում է ապացուցել ազգային կամ կրոնական նախապաշարումներից զերծ լինելու հանգամանքը: