Պարզվում է՝ կարճաժամկետ հարաբերությունների համար կանայք հաճախ ընտրում են տղամարդկանց, որոնք ալկոհոլ են օգտագործում եւ ծխում են: Հավանաբար, դա է պատճառը, որ տղամարդկանց համար դժվար է ազատվել վնասակար սովորույթներից:
Միաժամանակ, լուրջ հարաբերությունների համար կանայք նախընտրում են ռիսկային վարքագծի հակվածություն չունեցող տղամարդկանց: Այս մասին գրում է MedDaily-ն՝ վկայակոչելով Science World Report-ը:
Մասնագետների հետազոտությանը 239 կին է մասնակցել: Նրանց առաջարկել են գնահատել տղամարդկանց, որոնք ծխել եւ ալկոհոլ են օգտագործել հաճախ, չափավոր կամ հազվադեպ: Նրանք գնահատել են նաեւ տղամարդկանց առողջական վիճակն ու գրավությունը՝ որպես լուրջ կամ կարճաժամկետ հարաբերությունների պոտենցիալ զուգընկեր:
Արդյունքում պարզվել է, որ ծխող եւ ալկոհոլ օգտագործող տղամարդկանց կանայք ավելի հարմար են համարել հպանցիկ սիրավեպի համար:




























