Ամերիկայում անցկացված նոր հետազոտության մասնակիցներին կանացի ձեռքերի լուսանկարներ են ցուցադրել եւ խնդրել գնահատել դրանց տիրուհիների տարիքը. 20 տարեկանից պակաս, 20-30, 30-40 տարեկան: Մասնակիցները հիմնականում ճիշտ են գնահատել կանանց տարիքը:

Ըստ Mignews-ի, լուսանկարների մի մասը համակարգչային ծրագրի օգնությամբ մշակել են՝ վերացնելով մաշկի թերությունները, երակները, ինչպես նաեւ մատներին զարդեր ու եղունգներին լաք ավելացրել: Այդ լուսանկարներով փորձի մասնակիցները չեն կարողացել ճիշտ նշել կանանց տարիքը:

Ըստ մասնագետների, ամենաշատը տարիքը մատնում են ձեռքերին դուրս եկած երակները: Իսկ երիտասարդ ձեռքերին հատուկ են փոքր-ինչ գիրությունը, կնճիռների, երակների բացակայությունը: Եղունգների լաքն ու զարդերը նույնպես երիտասարդ տեսք են հաղորդում ձեռքերին: