Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան Մանուկյանի եւ քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների հետ: 

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 9-ին Հին քաղաքում` հայ առաքելական եկեղեցում, հայտնում է Arutz Sheva 7-ը:

Ռեուվեն Ռիվլինը նշել է, որ քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները միշտ կարեւոր նշանակություն ունեն, բայց այս օրերին հատկապես նշանակալից են: «Քաղաքը ծանր ժամանակներ է ապրում: Ահաբեկչությունն ու մահը վերադարձել են մեր փողոցներ: Ամբողջ քաղաքով կատաղի գրոհները աճող վախի պատճառ են դարձել, որի հետ գալիս է նաեւ անհանդուրժողականությունը եւ ատելությունը»,- ասել է Իսրայելի նախագահը:

Իսրայելի նախագահը հաստատել է Իսրայելի հավատարմությունը հավատի ազատության եւ քրիստոնեական համայնքի բարօրության արժեքներին, որը հետապնդվում է ամբողջ Մերձավոր Արեւելքում: