Ռուսաստանյան տնտեսության հետընթացն առաջիկա երկու տարում բացասաբար կանդրադառնա ԱՊՀ-ի մի շարք երկրների ինքնիշխան վարկանիշների վրա, ասված է միջազգային վարկանիշային Moody's գործակալության զեկույցում:

Գործակալության տվյալների համաձայն, ԱՊՀ-ի ինը երկրից հինգը պահպանում են բացասական կանխատեսումները, ինչը կարող է հետագայում հանգեցնել ինքնիշխան վարկանիշների նվազման: 

«ԱՊՀ-ի երկրների տնտեսությունները, ֆինանսական սեկտորները եւ բյուջեներն առաջվա պես կախված կլինեն նավթի ցածր գներից: Դա կզսպի հետագա երկու տարվա ընթացքում այդ երկրների ինքնիշխան վարկանիշների աճը», — կարծում է  Moody's-ի փորձագետ Քրիստին Լինդոուն:

Ռուսաստանի վերաբերյալ Moody's-ի վերջին կանխատեսման համաձայն, այդ երկրի ՀՆԱ-ն 2016-ի արդյունքում կարող է նվազել 1,5 տոկոսով, իսկ բյուջեի դեֆիցիտը կարող է կրկնակի կրճատվել, հայտնում է Gazeta-ն: