Գերմանական մամուլը, վկայակոչելով Ֆիննախի՝ դաշնային հողերի հետ բանակցությունների համար պատրաստած նախահաշվարկը, հայտնել է, որ մինչեւ 2020 թվականը Գերմանիան փախստականների վրա մոտ 93.6 մլրդ եվրո կծախսի, հայտնում է Informing-ը։
Հաղորդվում է, որ նախահաշիվը կազմված է նրանց տեղավորման, ինտեգրացիայի եւ լեզվի դասընթացների, սոցիալական ապահովագրության եւ Եվրոպա միգրացիայի պատճառների հաշվարկով։
Պլանների համաձայն՝ այդ նպատակի համար կծախսվի 16.1 մլրդ եվրո, իսկ 2020-ին՝ ամենամյա ծախսերը կկազմեն 20.4 մլրդ եվրո։
Նախնական հաշվարկներով՝ Գերմանիան այս տարի կընդունի մոտ 600 հազար փախստական, իսկ եկող տարի՝ մոտ 400 հազար։





























