Բեռլինում ակտիվիստները Թուրքիայի դեսպանատան շենքի վրա Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերել են Ադոլֆ Հիտլերի կերպարով:
Նկարիչները Թուրքիայի նախագահի դիմանկարին ավելացրել են Հիտլերին բնորոշ բեղերն ու նացիստական խորհրդանիշը: Նաեւ գրել են «Նա վերադարձել է»: Պատկերը պատի վրա հեռարձակվել է պրոժեկտորի օգնությամբ, հայտնում է The Independent–ը:
Դիմանկարի հեղինակները գերմանական Pixel Helper խմբի ակտիվիստներն են: «Մենք՝ գերմանացիներս գիտենք, թե ինչ է կատարվում բռնապետության վաղ փուլերում: Նացիստական ռեժիմի ու Էրդողանի Թուրքիայի միջեւ նմանությունները վախեցնում են»,- հայտարարել է խմբի անդամներից մեկը՝ Օլիվեր Բիենկովսկին:




























