Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան օրենք է ստորագրել Ապենիններում նույնասեռակա անձանց միջեւ քաղաքացիական միությունների ինստիտուտ հիմնելու մասին: Այս մասին ասված է նախագահի պաշտոնական կայքում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, իտալական հանրության եւ քաղաքական շրջանակներում բուռն քննարկումների առիթ դարձած օրենքը խորհրդարանն ընդունել է մայիսի 11-ին:
Օրենքի համաձայն, քաղաքացիական միությամբ կապված նույնասեռական ամուսինները կկարողանան նույն ազգանունն ունենալ, միմյանց այցելել հիվանդանոցում, սակայն չեն կարողանա երեխա որդեգրել եւ չեն պարտավորվի միմյանց հավատարիմ լինել:




























