Ավստրալական Sleepy Burrows Wombat Sanctuary ապաստանի կենդանիներից մեկը որոշել է զբաղվել լվացքի «որակի վերահսկողությամբ»: Տոնկա անունով վոմբատը (պարկավոր արջի տեսակ) լվացքի մեքենայից հանում է լվացված իրերը եւ ուշադիր ստուգում:

Մաքրության սիրահար կենդանուն պատկերող տեսանյութն ապաստանի աշխատակիցները տեղադրել են Facebook սոցցանցի Sleepy Burrows էջում: Ըստ Lenta-ի, երկու օրվա ընթացքում հոլովակն ավելի քան 32 հազար օգտատեր է դիտել: