Դնեպրոպետրովսկը Դնեպր վերանվանալուց հետո Ուկրաինան պետք է վճարի միջազգային կոդերում արվող փոփոխությունների համար, ասել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
«Անվանափոխությունը թանկարժեք միջոցառում է, ու իմ կարծիքով բոլոր ծախսերի պատասխանատվությունը պետք է նախաձեռնող կողմը կրի: Ես չգիտեմ՝ նրանք միջազգային կոդերը փոխել են, թե ոչ»,- ասել է նա:
Նախարարի խոսքով Ռուսաստանը պատրաստ է փոխոխություններ անել իր քարտեզագրման աղբյուրներում ու տվյալների բազայում «եթե միջազգային կոդերի գծով բոլոր ծախսերը կարգավորվեն»:
«Ռոսավիացիայի» ղեկաավար Ալեքսանդր Ներադկոն լրագրողներին պարզաբանել է, որ ավիացիոն միջազգային կոդում դեռ փոփոխություններ չեն արվել:
Ուկրաինայի Գերագույն ռադան մայիսի 19-ին դեկոմունիցազիայի օրենքի շրջանակում Դնեպրոպետրովսկը Դնեպր է անվանափոխել:




























