Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հռոմի Պապից նվեր ստացած հիշատակի մեդալն իր հերթին նվիրել է «Գոլոս» շոուի մասնակից Պատրիցիա Կուրգանովային, հաղորդում է «Բելտան»:
Պոնտիֆիկի հետ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել մայիսի 21-ի առավոտյան, Լուկաշենկոն գնացել է Վատիկանի թանգարանում բելառուսական սրբապատկերների ցուցահանդես: Մուտքի մոտ Լուկաշենկոյին եւ նրան ուղեկցողներին դիմավորել է երգչախումբը, որի հետ ելույթ է ունեցել Կուրգանովանը:
Դրանից հետո Լուկաշենկոն հանձնարարել է երգչուհուն տալ մեդալը, ապա զրուցել է նրա հետ:
Կուրգանովան մասնակցել է «Գոլոս» նախագծի երկրորդ եթերաշրջանին:




























