Ճապոնիայից Միրկո կատուն համացանցը նվաճել է իր բալետային արվեստով, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Daily Mail-ին: Թերթը հայտնում է, որ սոցցանցերի նոր հերոսը մարտահրավեր է նետում ձգողականության օրենքներին:   

Սովորաբար կատուները հայտնի են դառնում քնքուշ արտաքինի կամ էլ զվարճալի դիմախաղերի շնորհիվ, բայց Միրկոյի դեպքում խոսքը բալետային տպավորիչ վարպետության մասին է, գրում է պարբերականը: 

Կենդանու թվիթերին գրեթե 40 հազար օգտատեր է բաժանորդագրված: Կատուն կանոնավոր կերպով երկրպագուներին պլիեներ, պիրուետներ եւ պարային այլ կեցվածքներ է ցուցադրում: Սակայն աստղի տերն ասում է, որ  «բալետային» լուսանկարներն իրականում հաջող ընտրված ժամանակի եւ բազմաթիվ փորձերի եւ սխալների արդյունք են: