Չինական Իչան քաղաքի բնակիչը սիրելիին ամուսնության առաջարկություն անելիս անհաջողության է ենթարկվել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Տղամարդը, որի անունը չի նշվում, ծրագրել է «Գոու Հունյուն, ամուսնացի՛ր ինձ հետ» գրությամբ թռչել պարաշյուտով, իսկ ներքեւ հասնելուց հետո աղջկան ծաղիկներ նվիրել: Սակայն քամին խաթարել է երիտասարդի ծրագրերը, եւ նա պարաշյուտով մնացել է ճյուղերի արանքում:
Նա չի կարողացել ինքնուրույն իջնել եւ ստիպված է եղել մոտ մեկ ժամ սպասել հրշեջներին: Վայրէջքից հետո երիտասարդը, ամեն դեպքում, ծնկի է իջել սիրելիի առջեւ եւ ծաղկեփունջ նվիրել:
Բայց այստեղ էլ նա հաջողություն չի ունեցել: Աղջիկը չի պատասխանել ամուսնության առաջարկությանը, փոխարենը շրջվել ու հեռացել է:




























