Զիմբաբվեում բոլոր 46 բանտերի գերբնակեցվածության պատճառով 2 հազար բանտարկյալի համաներում են շնորհել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ը:
Համաներումը տարածվել է 18 տարեկանից փոքր եւ կին բանտարկյալների վրա՝ բացառությամբ երկուսի, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտված: Ազատ են արձակվել նաեւ անբուժելի հիվանդ բանտարկյալները, ինչպես նաեւ մինչեւ 3 տարի ժամկետով դատապարտվածները:
Ըստ AFP-ի, ազատության մեջ հայտնվելու հնարավորություն չեն ստացել նրանք, ովքեր դատապարտվել են սպանության, պետական դավաճանության, բռնաբարության եւ զենքի կիրառմամբ գողության համար:




























