Լոնդոնում Hello Kitty սրճարան կբացվի: Հայտնի հորինված կատվին նվիրված հաստատություն մուտք գործել հնարավոր կլինի հունիսի սկզբից մինչեւը օգոստոսի վերջը: 

Այցելուներին կառաջարկեն թեյ եւ տաք շոկոլադ, աղանդեր, սենդվիչներ, ինչպես նաեւ հուշանվերներ   (այդ թվում` գավաթներ, պայուսակներ, գրքեր), հայտնում է Gazeta-ն: 

Հետճաշյա թեյախմությունը հյուրերի համար 40 ֆունտ կարժենա: Ութ տարեկանից փոքր երեխաների հետճաշյա թեյախմությունը կարժենա ամեն երեխայի համար  20 ֆունտ:

Hello Kitty-ն սպիտակ կատու է, որին  1974-ին հորինել է ճապոնական   Sanrio ընկերությունը: Դա աշխարհի ամենաժողովրդական կերպարներից մեկն է: