Մեծ Բրիտանիայում մեղուների մի ամբողջ բազմություն երկու օր շարունակ հետապնդում էր այն ավտոմեքենային, որի բեռնախցում փակված էր մնացել թագուհի մեղուն, հայտնում է The Telegraph–ը:
Պորտալի տեղեկություններով մեքենայի սեփականատերը մեքենան կայանել էր Հավերֆորդվեսթ քաղաքի կենտրոնում ու գնացել գնումների: Այդ ընթացքում անցորդներից մեկը նկատել է, որ մեքենայի բեռնախցի վրա մեղուներ են կուտակվել: Տղամարդը զանգահարել է մասնագետ մեղվաբույծնեին, որոնք շուտով ժամանել են:
Ավտոմեքենան զննելուց հետո փորձագետները ենթադրել են, որ մեքենայում ինչ- որ տեղ մայր մեղուն է թաքնված: Սակայն այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել նրան, դրա համար էլ պարզապես հավաքել են բոլոր մեղուներին ու տարել:
Մեքենայի տերը, կարծելով թե խնդիրն արդեն կարգավորված է, նստել է մեքենան ու գնացել տուն: Սակայն հաջորդ օրը մեղուները նորից մեքենայի վրա էին կուտակվել, ու կինը ստիպված է եղել մասնագետների կանչել: Այս անգամ նրանք փորձել են թագուհուն ու նրա ենթականերին գրավելով մտցնել այն հատուկ տուփի մեջ, որը տեղադրել էին մեքենայի վերեւում:
Գործողությունը հաջող է ավարտվել: Մեղվաբույծները, որոնք տասնյակ խայթոցներ էին ստացել, հաշվել էին, որ մեքենայի վրա շուրջ 20 հազար մեղու էր հավաքվել:




























