Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը միաձայն ընդունել է 1898 թվականի օրենքի փոփոխությունները, որն արգելում է կանանց ամուսնալուծվելուց հետո կես տարվա ընթացքում նորից ամուսնանալ: Խորհրդարանի նիստը հեռարձակվել է համացանցում:

19-րդ դարի վերջին ընդունված այդ օրենքի նպատակը եղել է հայրության վերաբերյալ վեճերից խուսափելը, եթե երեխան ծնվի ամուսնալուծությունից հետո 6 ամսվա ընթացքում:

Օրենքի փոփոխությամբ 6-ամսյա ժամկետը դարձել է 100 օր, եթե կինը բժշկի տեղեկանք ներկայացնի, որ այդ պահին հղի չէ:

Նախորդ տարվա դեկտեմբերին Ճապոնիայի Գերագույն դատարանը այդ օրենքը հակասահմանադրական էր ճանաչել: Դատարանի որոշումը մեծ արձագանք է գտել հասարակության շրջանում, քանի որ ժամանակակից պայմաններում օրենքի կիրառումը հաճախ հանգեցնում էր նրան, որ ամուսնալուծությունից մի քանի ամիս անց ծնված երեխայի հայր էր համարվում նախկին ամուսինը, իսկ կենսաբանական հայրը ստիպված էր լինում որդեգրման գործընթաց սկսել: