Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Երեւանի «Աստղիկ» ԲԿ-ից, որտեղ նա գտնվում է, NEWS.am-ին հայտնեցին, որ նա մրսածություն ունի, բուժօգնության է դիմել այսօր՝ հունիսի 2-ին:
«Իր ոտքով եկել է, մի փոքր մրսած է, 37.1, 37.2 ջերմություն ունի, ուզում է հետազոտվել»,- ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:
Սուրիկ Խաչատրյանն այսօր կանցկացնի հիվանդանոցում:



























