Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն քաղաքի ոստիկաններին 100 հեծանիվ է նվիրել, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»` վկայակոչելով կիեւյան վարչակազմի մամուլի ծառայությանը:  

Յուրաքանչյուր հեծանիվը զինված է վերանորոգման լրակազմով եւ խմուցիչով: 

Նշվում է, որ պարեկային ոստիկանության նոր տրանսպորտը զինված կլինի հակաառեւանգման համակարգով: 

Ներկայումս Կիեւի քաղաքային վարչակազմի շենքի դիմաց արդեն մի քանի տասնյակ հեծանիվ է կանգնած: