Ուկրաինայի հայերի միության 15-ամյակը Ժիտոմիրում նշել են համաուկրաինական համաժողովով: Ուկրաինայի հայերի միության համաժողովին մասնակցել են կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում ՀՀ-ի Արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ժիտոմիրի մարզային խորհրդի փոխնախագահ Նատալիա Ռիբակը, Ժիտոմիրի մարզային խորհրդի փոխնախագահ Յարոսլավ Լագուտան, Ժիտոմիրի Մարզային խորհրդի պատգամավոր Պյոտր Ռուդը, Ժիտոմիրի մարզի Բերդիչեւյան շրջանային խորհրդի նախագահ Մաքսիմ Սամչիկը, Ժիտոմիրի հանրային խորհրդի նախագահ Վլադիմիր Ստելմանը, հայտնում է   Analitikaua-ն:

Համաժողովի ընթացքում նիստի մասնակիցներին ներկայացվել է Ժիտոմիրի հայ համայնքի նախագահ Սարգիս Մարտիրոսյանը: 

Կազմակերպության 15-ամյակի առիթով եռամսյակային համաժողովի շրջանակում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: 

Օրակարգի շրջանակում լսվել է Ուկրաինայի հայերի միության դիմումը իշխանության տեղական մարմիններին Հայ առաքելական եկեղեցու շինարարության համար հողամաս հատկացնելու հարցի վերաբերյալ: 

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության եւ միջազգային իրավաբանական խորհրդատվական «Ֆակտում» (Հայաստան) ֆիրմայի միջեւ հուշագրի ստորագրում:   

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի եւ «Ֆակտում»-ի տնօրեն Հակոբ Գարախանյանի միջեւբհուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից առաջ, խորհրդատվական ֆիրմայի ղեկավարը մանրամասնորեն ներկայացրել է կազմակերպության գործունեությունը:  

ՈՒՀՄ-ի աշխատանքային մասում ներառված են զեկույցներ, որոնք վերաբերում էին կազմակերպության գործունեության այնպիսի ուղղությունների իրականացմանը, ինչպիսիք են միջազգային համագործակցության ամրապնդումը, Ուկրաինայում հայ գրատպության 400-ամյակին  նվիրված գիտամշակութային միջոցառումների անցկացումը եւ ՈՒՀՄ-ի գործունեության այլ ոլորտներ: 

Քննարկվել են ՈՒՀՄ-ի մարզական կոմիտեի պլանները  2016 թվականի համար, առաջարկներ են լսցել շրջանային համայնքների զարգացման ծրագրի եւ ՈՒՀՄ-ի եւ Հայաստանի ուկրաինական կազմակերպությունների միջեւ համագործակցության պլանի նախապատրաստման վերաբերյալ: 

Համաժողովի նախօրեին Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներն այցելել են Ժիտոմիրի մարզային №1 հիվանդանոց, որտեղ հաստատության աշխատակիցներին համապատասխան համապատասխան գույք է փոխանցվել հոգենյարդաբանական բաժանմունքի կահավորման համար: