Վախճանվել է Հոլոքոստը վերապրած հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը: Այս մասին նշված է Հոլոքոստի պատմության «Յադ Վաշեմ» հուշահամալիրի Twitter-ի էջում:

Էլի Վիզելը ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 30-ին: Նա «Օսվենցիմ» եւ «Բուխենվալդ» համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալ է, որը հետո Հոլոքոստի մասին գիտելիքներ է քարոզել:

1985 թվականին Վիզելն ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալի է արժանացել: 1986-ին գրողը նաեւ Խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել:

Նշենք, որ Վիզելը հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հետ գլխավորել է The Aurora Prize for Awakening Humanity մրցանակաբաշխության ընտրական հանձնաժողովը: