Թայլանդում մերկ երիտասարդ կնոջ տեսքով պտուղներով արտասովոր ծառ են հայտնաբերել: Տեղաբնակների խոսքով, այս ծառը հանդիպում է բուդդայական առասպելաբանությունում:
Ըստ Informing.ru-ի, առասպելներում այն կոչվում է Նարիֆոն: Լեգենդի համաձայն, բուդդայական Ինդրա աստվածն այդ ծառը տնկել է իր կնոջ համար: Երբ կինն ուտելիք գտնելու համար անտառ է գնացել, արական սեռի սարսափելի արարածներ են հարձակվել նրա վրա:
Նրանցից վրեժ լուծելու համար Ինդրան 12 Նարիֆոն ծառ է տնկել, որոնց պտուղները նման են եղել իր կնոջը: Այդ տղամարդիկ հավաքել են ծառի կանաչ պտուղները՝ դրանք իրական կնոջ հետ շփոթելով, եւ նրանց հետ սիրով զբաղվելով: Անմիջապես հետո նրանք 4 ամիս շարունակ քնել են՝ զրկվելով առնական ուժից:





























