78 տարեկանում մահացել է ամերիկյան կինոռեժիսոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Մայքլ Չիմինոն: Ըստ Lenta.ru-ի, այս մասին Twitter-ում գրել է Կաննի կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն:
Ֆրեմոյի խոսքով, Չիմինոն մահացել է մտերիմների շրջապատում:
Մայքլ Չիմինոն ռեժիսորական կարիերայի ընթացքում 8 ֆիլմ է նկարահանել: Նրա գլխավոր ստեղծագործությունը՝ «Եղջերուների որսորդը» դրաման, պատմում է Վիետնամի պատերազմին սլավոնական ծագմամբ երեք ամերիկացիների մասնակցության մասին:
1978 թվականին մեծ էկրան բարձրացած ժապավենը 5 «Օսկար» է ստացել, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ» եւ «լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:





























