ՌԴ նախագահի հրամանի մեջ փոփոխությունները, որոնք վերաբերում են Ուկրաինայից Ղազախստան տարանցիկ փոխադրումներին, ամենայն հավանականությամբ պայմանավորված են ԵՏՄ գործունեությամբ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Վլադիմիր Պուտինը փոփոխություններ էր կատարել «Ուկրաինայի տարածքից Ղազախստան ՌԴ տարածքով միջազգային փոխադրումներ իրականացնելիս ՌԴ տնտեսական անվտանգության եւ ազգային շահերի ապահովման միջոցների մասին» հրամանի մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ այդ միջոցները (ՌԴ տարածքով ավտոմոբիլային եւ երկաթուղային տարանցիկ փոխադրումների արգելք այն ապրանքների համար, որոնց նկատմամբ ՌԴ–ն ԵՏՄ մաքսային միասնական սակագնով սահմանված մաքսային տուրքերի դրույքներ է կիրառում) վերաբերում են նաեւ Ղրղզստանին։
Պեսկովը նաեւ խոստովանել է, որ չի կարող մասնագիտական հիմնավորում տալ նախագահի հրամանին, սակայն նշել է, որ դա կապված է ԵՏՄ նորմերի եւ կանոնների հետ։ «Չեմ կարող հիմա մասնագիտորեն պատասխանել, բայց չեմ բացառում, որ դա դա կապված է ԵՏՄ նորմերի եւ կանոնների հետ, քանի որ Ղազախստանն ու Ղրղզստանը ԵՏՄ անդամ են»,– ասել է նա։





























