Չինաստանում Լուշանյա վարժարանի ուսանողներին սառույցի հսկայական կտորներ են տալիս շոգից պաշտպանվելու համար, հայտնում է BBC–ն: Այսպիսով ուսումնական հաստատության ղեկավարությունը պատասխանել է հանրակացարաններում օդորակիչների պակասի մասին դժգոհություններին:

Վարժարանը մտնում է Գուանսի գիտություների ու տեխնոլոգիաների համալսարանի կազմում: Ընդհանուր առմամբ 28 տոննա սառույցի համար ծախսվել է 5 հազար չինական յուան (750 դոլար): Ամեն երեկո ուսանողներին սառույց են բերում: Ուսանողները սառույցները ջարդում էին ու դույլերով տանում իրենց սենյակ:

Ուսումնական հաստատության գործողությունները առաջացրել են չինական սոցցանցերի ոչ միանշանակ արձագանքը: Շատերը համարում են, որ համալսարանը պարզապես պետք է հարթի օդորակիչների համակարգը: Ոմանք, հակառակը, վստահեցնում են, որ սառույցը էկոլոգիապես ճիշտ որոշում է: