Օգոստոսի 30-ին Դաղստանի Խասավյուրտի շրջանում անցկացված հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է արտասահմանցի մի վարձկան։ Պարզվել է, որ նա միջազգային «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի համակարգողն է և գրոհայինների շրջանում հայտնի է «դոկտոր Մուհամմեդ» անվամբ։ Ոչնչացված գրոհայինը Ալժիրի քաղաքացի էր։

Ինչպես հաղորդում է «Ռուսաստանի ձայն»-ը, հատուկ գործողությունը սկսվել է նախորդ երեկոյան։ Երկու գրոհայիններ բարիկադավորվել են մասնավոր տներից մեկում։ Հանձնվելու առաջարկին ի պատասխան նրանք կրակ են բացել։ Փոխհրաձգության արդյունքում երկու գրոհայիններն էլ սպանվել են։ Հատուկ գործողության ընթացքում ՆԳՆ-ի ու ԱԴԾ-ի աշխատակիցները չեն տուժել։

Ներկայումս պարզվում է ոչնչացված մյուս գրոհայինի անձը։