Նիդեռլանդական Amels նավաշինարանը հայտնել է, որ շահագործման է հանձնում իր պատմության մեջ ամենամեծ սուպերզբոսանավը, հայտնում է Lenta–ն:

83 մետր երկարությամբ զբոսանավը ստացել է Here Comes The Sun անվանումը՝ բրիտանական The Beatles խմբի երգի պատվին: Նավը, որը ունի 2827 տոննա տարողունակություն, կփոխանցվի պատվիրատուին տարվա վերջին: Նավը կառուցվել է Թիմ Հեյվուդի նախագծով, ներքին հարդարանքը մշակել է Winch Design. ստուդիան, տեխնիկական տվյալները եւ սեփականատիրոջ անունը դեռ չեն հայտնում:

Amels նավաշինարանը հիմնվել է Նիդեռլանդներում 1918-ին, 1982-ից սկսած մասնագիտանում է շարժիչային զբոսանավերի շինարարության վրա:

Here Comes the Sun երգը Ջորջ Հարիսոնի երգն է The Beatles–ի 1969-ի Abbey Road ալբոմից: Այն Հարիսոնի ամենաահայտնի երգերից մեկն է, որը նա ձայնագրել է խմբի կազմում: