Արեւմտյան Ավստրալիայի բնակիչ Ջոֆրի Բլուրը 1965-ի արտադրության բրիտանական տանկ է վաճառքի հանել։ Տղամարդն այդ անսովոր լոտը գնահատել է 85 000 ավստրալական դոլար՝ ավելի քան 63 հազար ԱՄՆ դոլար, հայտնում է Mashable–ը։
Տանկի վազքը ընդամենը 20 կմ է, բայց տանկից կրակել չեք կարող, քանի որ թնդանոթը ապաակտիվացրել են անվտանգության նկատառումներից ելնելով։ Ի դեպ, հայտնի չէ, թե ինչպես է տանկը հայտնվել ավստրալացու մոտ։ Սակայն դատելով ամեն ինչից՝ Ավստրալիայի բնակիչների համար դա ինչ–որ անսովոր բան չէ։
Օրինակ, հունիսի վերջին ավստրալացի քաղաքական գործիչ Գլեն Լազարուսը որոշել էր տանկն օգտագործել սպառողների իրավունքների պաշտպանության համար։ Նա տանկով անցել էր մեքենայի վրայով։ 18-ամյա մի բրիտանացի էլ 18 տոննա կշռող զրահափոխադրիչը ժամանցի վայրի էր վերածել՝ դրանում հարմարավետ պայմաններ ստեղծելով։




























