Տանզանիայում ակվալանգիստ Ալան Սաթթոնը ջրի տակ արտասովոր կառուցվածքով գոյացություններ է հայտնաբերել, որոնք կարող են լինել հնագույն Ռապտա քաղաքի ավերակները։ Քաղաքն անհետացել էր մոտ 1600 տարի առաջ։ Ռապտան համարվում է ամենաառաջին աֆրիկյան մեգապոլիսն ու առեւտրային հանգույցը։ Նրա գտնվելու հստակ վայրը հայտնի չէ. կա մի քանի վարկած, թե որտեղ այն կարող էր լինել։ Սաթթոնի խոսքով՝ իր հայտնագործությունը գերազանցել է բոլոր սպասումները։ Մեծ տարածքում հայտնաբերվել են հազարավոր քառակուսի եւ ուղղանկյունի բլոկեր։

Հնագիտության պրոֆեսոր Ֆելիքս Չամին չի բացառում, որ դա կարող է կորուսյալ հնագույն քաղաք լինել։ Նրա խոսքով՝ դա կարող է Ռապտան լինել, բայց այդ վարկածը հաստատող գտածոներ են պետք, գրում է Dailymail–ը։