Մարմնավաճառությամբ եմ զբաղվել, որպեսզի ընկերոջս օգնեմ փակելու կուտակած պարտքերը։ Ոստիկանությունում նման բան է ասել մարմնավաճառության կասկածանքով բերման ենթարկված 17-ամյա Ա․Ք․-ն։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ադանա քաղաքում ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ բնակարաններից մեկում մարմնավաճառությամբ են զբաղվում։ Ոստիկանները նշված հասցեում իրականացրած գործողության արդյունքում բերման են ենթարկել Ա․Ք․-ին եւ նրա համար հաճախորդներ գտնող Վելիթ Ս-ին։
Աղջիկը ոստիկանությունում պատմել է, որ իր ցանկությամբ է որոշել զբաղվել մարմնավաճառությամբ, քանի որ իր ընկերը պարտքեր ունի։ Նա ասել է, որ ընկերը նորմալ է ընդունել իր առաջարկը եւ նույնիսկ ընկերներից մեկին խնդրել էր իր համար հաճախորդներ գտնել։ «Վելիթն ինձ համար հաճախորդներ էր գտնում, իսկ ես գումարն ուղարկում էի ընկերջս, ով աշխատանք գտնելու համար մեկնել է Անթալիա»,-ասել է աղջիկը։
Դատարանը Վելիթի նկատմամբ կալանման որոշում է կայացրել, իսկ ոստիկանությունը աշխատանքներ է սկսել՝ Անթալիայում աղջկա ընկերոջը հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:




























