Մեծ Բրիտանիայի «ամենամիայնակ շունը»` ստաֆֆորդշիրյան բուլտերյեր Ֆրեյան նոր տուն է գտել, հայտնում է BBC-ն:
Ֆրեյան լիվերպուլյան օթեւանում էր հայտնվել, երբ դեռեւս քոթոթ էր: Վեց տարվա ընթացքում նրանից հրաժարվել են 18 հազար անգամ: Կենտրոնի աշխատակիցներն անհանգստություն էին հայտնում այն կապակցությամբ, որ «քնքուշ» եւ «բարեհամբույր» շան` տուն գտնելու շանսերը ավելի էին նվազել, որովհետեւ նրա մոտ էպիլեպսիա էին ախտորոշել:
Բուլտերիերի պատմությունը գրավել է ԶԼՄ-ների, ինչպես նաեւ ռեժիսոր Մայքլ Բեի ուշադրությունը, որը որոշել է շանը նկարահանել հինգերորդ «Տրանսֆորմերներում»:
Այժմ Ֆրեյան նոր տուն է գտել: Նրա տերերը` Ռեյ եւ Ջեք Քոլինզներն են Ջեդլ-Հալմից: Համապատասխան փաստաթղթերը նրանք պետք է ստորագրեն երեքշաբթի` հուլիսի 5-ին: Բեյի ներկայացուցիչները հայտնել են, որ ռեժիսորը երջանիկ է իմանալ այդ լուրը:





























