ԱՄՆ Բուֆալո քաղաքում կանցնի գանգրատերեւ կաղամբ ուտելու աշխարհում առաջին մրցույթը, հայտնում է Associated Press–ը: Հայտնում են, որ սա «առողջության համար ամենաօգտակար» նմանատիպ առաջնությունն է:
Մրցումները ծրագրված են հուլիսի 9-ին Taste of Buffalo սննդի փառատոնի շրջանակում: Մասնակիցներին ութ րոպե ժամանակ են տալու գանգրատերեւ կաղամբի տերեւները ուտելու համար: Այս կաղամբը հայտնի է նաեւ կալե անունով: Իսկ հաղթողը ստանալու է 2 հազար դոլար:
Փառատոնի կայքում նշված է, որ սա գանգրատերեւ կաղամբ ուտելու աշխարհում առաջին առաջնությունն է:





























