Կիեւում «Սվյատոշին» մետրոյի կայարանի մոտ կոմունալ ծառայության աշխատակիցները ապամոնտաժել են «Ռոշեն» հրուշակեղենի ընկերությանը պատկանող խանութը, հայտնում է tsn.ua-ն:

Շինության ապամոնտաժմանը մասնակցել է «Կիեւբլագոուստրոյստվո» կոմունալ ձեռնարկության մոտ 100 աշխատակից: Ապամոնտաժված խանութում հրուշակեղեն է եղել: Կողոպուտը կանխելու նպատակով ոստիկանները սկսել են հերթապահել այնտեղ:

Պարբերականը նշում է, որ մոտ մեկ շաբաթ առաջ կոմունալ ծառայությունների աշխատակիցները այդ թաղամասում ավելի քան հարյուր կրպակ են ապամոնտաժել: Ձեռներեցները բողոքում են, որ կրպակները ապամոնտաժվում են դրանց ներսում պավող ապրանքների հետ միասին: