Մոսկվայի կենտրոնում տղամարդն ընկել է շենքի չորրորդ հարկից, երբ փորձել է թաքնվել սիրուհու ամուսնուց: Այս մասին հաղորդում է Life-ը:

Աղբյուրի համաձայն, երկու տղամարդիկ որոշել են հյուր գնալ կնոջը, որի ամուսինը տանը չի եղել: Անսպասելիորեն տանտերը վերադարձել է, երբ եռյակի ժամանցը գագաթնակետին է հասել:

Հյուրերից մեկը թաքնվել է պահարանում, իսկ երկրորդն այլ ելք չի գտել եւ դուրս է եկել պատուհանից: Սակայն նա չի կարողացել պահպանել հավասարակշռությունը եւ ընկել է, ինչից հետո ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Երկրորդ սիրեկանին տարել են ոստիկանություն: