Հյուսթոն քաղաքի բնակիչը սոցցանցի իր էջում գրառում էր թողել, որով կնոջն ու սիրուհուն առաջարկել էր մտերմանալ, գրում է Daily Mail–ը:

«Այս երկուսը լավ կանեին իրար հետ լեզու գտնեին: Ես շատ եմ աշխատում, ու կարծում եմ, որ արժանի եմ այն ամենին, ինչ ուզում է իմ փոքրիկ սիրտը: Ինչների՞ս է պետք տորթը, եթե այն չի կարելի ուտել: Ես ուզում եմ շատ տորթեր ուտել»- գրել է Լոնի Թերները, իր գրածին կցելով կնոջ՝ Թեմի Արլինգթոն Թերների ու ընկերուհու՝ Հելեն Յանսիի լուսանկարները:

Daily Mail-ը չի հայտնում, թե ամերիկացու սիրեցյալները ինչպես են արձագանքել նրա այդ կոչին: Պարբերականը սակայն նշում է, որ Թերների հաղորդագրությունը ակտիվ քննարկումներ է առաջացրել սոցցանցում, այն 900 անգամ վերահրապարակել են: Որոշ օգտատերեր Թերներին մեղադրել են այն բանի համար, որ նա չի հարգում կնոջը, մյուսները հակառակը՝ գնահատել են տղամարդու ազնվությունը: