Կոլումբիացի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի եղբայր Ռոբերտոն հայտնել է, որ ցանկանում է դիտել «Նարկո» հեռուստասերիալի նոր եթերաշրջանը նախքան պաշտոնական ցուցադրությունը, գրում է The Variety–ն։
Netflix ընկերության՝ կոկաինի վաճառքով զբաղվող թմրակարտելի ղեկավար, դաժան հանցագործի մասին պատմող սերիալի երկրորդ եթերաշրջանը կցուցադրվի սեպտեմբերի սկզբին։ Ռոբերտոն դիմել է «ֆորմալ եւ եղբայրական խնդրանքով» նախապես դիտել դեռ էկրան դուրս չեկած դրվագները։
«Սերիալը ցույց է տալիս ինձ, իմ կյանքը, ընտանիքս ու եղբորս։ Աշխարհում ոչ ոք չի կարող այդ նյութերի իսկությունը հաստատել ավելի լավ, քան ես»,– ասվում է Escobar Inc–ի տարածած հայտարարության մեջ։
Netflix ընկերությունից դեռ չեն մեկնաբանել այս հայտարարությունը։





























