Օհայոյի համալսարանի ամերիկացի հնէաբանները ժամանակակից Ռումինիայի տարածքում՝ Հաթսեգ կոչվող վայրում, ծնոտի վրա ուռուցք ունեցող դինոզավր են գտել։ Այս մասին հայտնել է գիտնական Բրյուս Ռոթշիլդը։ Նրա խոսքով՝ ուռուցքը գոյացել է ատամի հյուսվածքների սերտաճելու հետեւանքով, հայտնում է Informing–ը։
Դինոզվարի մնացորդները գտել են կավճե դարաշրջանի հանքաշերտերում պեղումների ժամանակ։ Դրանք գոյացել էին դինոզավրերի անհետանալուց առաջ։ Հայտնաբերած մնացորդները 67-69 մլն տարվա հնություն ունեն։
Ուռուցքով ծնոտը պատկանել է բադակտուց մողեսի՝ գաճաճ գադրոզավր Telmatosaurus transsylvanicus–ին։ Սկզբում գիտնականները կասկածում էին, որ դինոզավրի մոտ ուռուցք է զարգացել։ Բայց, ուշադրություն դարձնելով պալարներին՝ նկատել են, որ դինոզավրի մոտ ամելոբլաստոմա է եղել։ Դա բարորակ ուռուցք է, որն առաջացել է ծնոտի եւ ատամների հյուսվածքների սերտաճումից։
Հետազոտողները նշել են, որ նախկինում երբեք դինոզավրերի մնացորդների վրա նման գոյացություններ չեն հանդիպել։





























