Գիտնականները իմունիտետն ամրապնդելու նոր միջոց են հայտնաբերել: Իսրայելցի մասնագետները՝ Հայֆսկի Տեխնիոն տեխնոլոգիական համալսարանից, մի շարք փորձերից հետո հանգել են այն եզրակացության, որ դրական զգացողությունները դրական են անդրադառնում օրգանիզմի պաշտպանական ուժերի վրա, հայտնում է Informing–ը:
Փորձերը իրականացվել են կրծողների վրա, ու դրանք ցույց են տվել, որ դրական զգացմունքների արդյունքում մարդու օրգանիզմում արտադրվում է դոպամին նեյրոմեդիատորը, որն էլ հենց ամրապնդում է իմունային համակարգը:
Մասնագետները բուծել են մկների հատուկ տեսակ, որի բավականության կենտրոնը կարելի է միացնել կամ անջատել նեյրոլեպտիկի օգնությամբ:
Դրա արդյուքնում հաստատվել է, որ բավականությունների կենտրոնը միացնելուց հետո կրծողները ավելի արագ էին հաղթահարում ինֆեկցիաները: Իսկ ահա երբ բավականության կենտրոնը անջատվում էր, թշնամական բջիջների դեմ պայքարը բարդանում էր, ինչը հանգեցնում էր հիվանդության սրմանը:
Գիտնականների խոսքով, գլխուղեղի այն մասերը, որոնք պատասխանատու են զգացմունքների համար, ունակ են ազդել մեր իմունիտետի աշխատանքի, նաեւ զանազան հիվանդությունների դեմ պայքարելու ձեւերի վրա:



























